Թրամփը հայտնել է, թե ովքեր են Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատասխանատուները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառը անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է:
«Յուրաքանչյուր տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, իսկ մարդիկ շարունակում են մահանալ, և դա անտառների վատ կառավարման պատճառով: Խնդիրն անմիջապես լուծեք, կամ այլևս դաշնային միջոցներ չեն լինի», - ընդգծել է նա:
Ինչպես նշվել է, Կալիֆոռնիայում անտառային հրդեհը մոլեգնում են նոյեմբերի 8-ից՝ դառնալով նահանգի պատմության ամենաավերիչը: