Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Լիբանան
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Հյուրախաղերը կազմակերպվել են Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Թատրոնը հանդես է գալիս Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Աճեմյանցիները նոյեմբերից 8-12 կներկայացնեն Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում», Վ.Կրասնագորովի «Սիրո CASTING», Գ. Գ. Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները:
Թատրոնի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Նվարդ Ղազարյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման լիբանանյան առաջնախաղը դահլիճը ջերմ է ընդունել, իսկ ավարտին հոտնկայս ծափեր են հաջորդել։
Ներկայացումից առաջ Գյումրու դրամատիկականի անձնակազմը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Արամ Առաջինը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը հենց մշակույթի ոլորտում։