«Ազատ Դեմոկրատներ»-ն ու «Հանրապետություն»-ը ներկայացնում են ԱԺ ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը. ուղիղ
«Ազատ Դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները ներկայացնում են ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության և համագործակցության ձևաչափը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու ձևաչափը:
ԱԴ փոխնախագահը նշել էր, որ դաշինքային ֆորմատով ընտրություններին մասնակցելու տարբերակը ընդունելի է նաև ՀՀ քաղաքացիների համար, որոնք դրական են գնահատում միավորումները:
Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա այս կուսակցությունը« Ելք» խմբակցության մաս էր կազմում, իսկ Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի անդամ էր: