Սանկտ Պետերբուրգում հիպերմարկետ է հրդեհվել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի «Лента» անվանումը կրող հիպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ավելի քան 800 հաճախորդ է տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել առավոտյան՝ ժամը 08.30-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազ քմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիպերմարկետում մոտ 3.8 հազ քմ տարածքում տանիք է փլուզվել: Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ է տուժել:
Հրդեհը 3-րդ աստիճանի է գնահատվել: Հրդեհաշիջման աշխատանքներին 52 մարդ է մասնակցում: Հրդեհի բռնկման հնարավոր պատճառներից մեկը դիտարկվում է շենքում էլեկտրասարքավորումների անսարքությունը: