Առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել Գազայի հատվածում բախումների հետևանքով
Ուրբաթ՝ նոյեմբերի 9-ին, Գազայի հատվածում «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիայի ժամանակ իսրայելական բանակի արձակած կրակոցների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
«Գազայի հատվածի արևելքում ռազմական գնդակների հետևանքով 25 քաղաքացի է տուժել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ: