Հրդեհի հետևանքով Ռուսաստանում երեք երեխա է մահացել
ՌԴ Վոլգոգրադի մարզի Լենինսկ քաղաքում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա, այդ թվում՝ վեց ամսական փոքրիկ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում: Նշվում է, որ կրակը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են 6 ամսական, 2 տարեկան և 4 տարեկան երեք երեխայի դի:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները: