Թալիբներն ԱՄՆ-ի հետ կբանակցեն զորքերը Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ
«Թալիբան» արմատական շարժումը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության՝ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Դոհայում «Թալիբան» շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Սահաիլ Շահինը:
Թալիբները պատրաստ են բանակցել ամերիկացիների հետՙ Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելու վերաբերյալ: Աֆղանստանի կառավարության հետ ուղղակի բանակցությունների սկիզբը, մեր կարծիքով, հնարավոր է միայն ամերիկյան ուժերի դուրս բերումից հետո», - նշել է Ս.Շահինը:
Նա նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դերը հանրապետությունում իրավիճակի լուծման գործում: