Տղամարդը կրակոցներ է արձակել մերձմոսկովյան քոլեջում
Մերձմոսկովյան Նոգինսկ շրջանի քոլեջում տղամարդը կրակ է բացել օդաճնշիչ ատրճանակով: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին, տղամարդը օդ է կրակել:
Երբ հրաձիգը ձերբակալվել է, նա հայտարարել է, որ վիճաբանել է քոլեջի պահակի հետ, ինչից էլ բխել են իր գործողությունները: Տղամարդը ցանկացել է խոսել իր ծանոթի հետ, բայց պահակը թույլ չի տվել նրան ներս մտնել, ինչից հետո նա հանել է ատրճանակը:
Կրակողը 27 տարեկան է, միջադեպի ժամանակ նա հարբած է եղել, հաղորդում է Tass-ը:
Զոհեր չկան: