Ադրբեջանը մի քանի տոննա վարակված կարտոֆիլը վերադարձրել է Վրաստանին
Ադրբեջանցի փորձագետները լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերել են, որ Վրաստանից առաքված 26 հազար կիլոգրամ կարտոֆիլը վարակված է ցողունային նեմատոդով: Այդ մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջանը»`հղում կատարելով Սննդամթերքի անվտանգության գործակալության մամլո քարտուղար Մանսուր Պիրիևին:
Չնայած որ Վրաստանից կարտոֆիլի խմբաքանակն առաքվել էր բուսասանիտարական հավաստագրով, սակայն ադրբեջանական կողմը կարտոֆիլի նմուշներն ուղարկել էր լաբորատոր հետազոտության: Արդյունքում պարզվել էր, որ ներմուծվող արտադրանքը վարակված է:
Ներմուծված ապրանքը հետ ուղարկելու որոշում կայացնելիս Ադրբեջանն առաջնորդվել է «Ադրբեջանի ֆիտոսանիտարական վերահսկողության մասին» օրենքով:
Կարտոֆիլի ցողունային նեմատոդը կլոր որդերի բազմաթիվ տեսակներից մեկն է: