Ստամբուլի դատախազությունը 100-ից ավելի զինվորականների կալանքի տակ վերցնելու հրաման է տվել
Ստամբուլի դատախազությունը 103 զինվորականի կալանավորման մասին հրաման է տվել, ովքեր կասկածվում են FETO-ում ներգրավված լինելու մեջ: Այս մասին հաղորդում է «Հաբեր Թուրք» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, իրավապահ մարմինները հատուկ գործողությունների արդյունքում արդեն հասցրել են ձերբակալել նրանցից 53-ին, մնացած կասկածյալների որոնումը շարունակվում է:
2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ հեղաշրջման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնելու փորձ արեցին: Հիմնական դիմադրությունը տեղի ունեցավ Ստամբուլում և Անկարայում, 250 մարդ զոհվեց, ավելի քան 2 հազարը վիրավորվեց: Անկարան մեղադրում է FETO-ին հեղաշրջման կազմակերպման մեջ: FETO-ի հետ համագործակցության մեղադրանքով Թուրքիայում հազարավոր մարդիկ դատապարտվել են: