Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում ադրբեջանցուն
Երիտասարդ ադրբեջանցի Թեհրան Բայրամովին զայրացած հայրենակիցները հայուհի Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում:
Haqqin.az-ը կապ է հաստատել Թեհրան Բայրամովի հետ, ով պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Ծնունդով Բաքվից Բայրամովի խոսքով, նա այժմ ավտոստոպով ճանապարհորդում է այն երկրներ, որտեղ Ադրբեջանից վիզա չի պահանջվում: Նրա ընտանիքն ապրում է Ադրբեջանում, իսկ ինքը ճանապարհորդում է Ռուսաստանում:
«Սկզբում մենք շփվեցինք մեր երկրների միջեւ պատերազմի թեմայով: Պարզվեց, որ Ասյան, ինչպես եւ ես, դեմ ենք ռազմական գործողություններին եւ անմեղ մարդկանց մահվան», - ասաց Բայրամովը:
«Մենք լավ ընկերներ ենք եւ ոչ ավելին»: Հետո երիտասարդները որոշել են հանդիպել Թբիլիսիում եւ այնտեղ արված լուսանկարները ցնցել են ադրբեջանական հասարակությանը:
«Ես չէի կարծում, որ այդ լուսանկարների պատճառով նման աղմուկ կբարձրանա: Կիսվելով այդ նկարներով, ես հույս ունեի միավորել մարդկանց, բայց արձագանքը չափազանց բասացական եղավ: Իմ դեմ հարձակման հզոր ալիք տեղաց: Ինձ վիրավորում էին, կային անգամ մարդիկ, որ սպառնում էին սպանել ինձ», - ասել է Բայրամովը: