Թուրքիայում լույս է տեսել Զաբել Եսայանի «Վերջին բաժակը» պատմվածքը թուրքերենով
Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը հրատարակել է Զաբել Եսայանի «Վերջին բաժակը» պատվմածքը։
Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է պատմվածքը թուրքերենով թարգմանած Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուն։ Նա շեշտել է, որ գիրքը հաջորդ շաբաթ արդեն տեղ կգտնի գրախանութներում։
«Այն կարծիքին եմ, որ «Վերջին բաժակը» Զաբել Եսայանի ամենահետաքրքիր գործերից է»,–գրել է թարգմանիչը։
Նշենք, որ Զաբել Եսայանի «Վերջին բաժակը» պատմվածքը առաջին անգամ տպագրվել է 1917–ին։