ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է տանկերները «թաքցնելու» մեջ
Իրանական նավերը, խուսափելով վերահսկողությունից, անջատում են ռադիոհաղորդիչները: Դա սպառնալիք է ստեղծում նավավարության համար, ընդգծել են ԱՄՆ արտգործնախարարությունում,-հայտնում է Կորեսպոնդենտը:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության տանկերներն անջատում են ռադիոհաղորդիչները, որոնք թույլ են տալիս պարզել նրանց գտնվելու վայրը՝ արբանյակի միջոցով: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 7-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, մոտ 10 նավ է արդեն այդպես արել: Հուկը նշել է, որ Իրանը դիմել է նույն մարտավարությանը 2012 թվականին, երբ խախտելով փոխադրման միջազգային կանոնները՝ Իրանի տանկերների ռադիոհաղորդիչների մեծ մասը անջատված էր:
Նրա խոսքերով, նման վարքագիծը կարող է հանգեցնել ոչ միայն մարդկանց մահվան, այլ նաև էկոլոգիական աղետի:
Հուկը կոչ է արել արել երկրներին, որոնք մտադիր են հետագայում ընդունել իրանական նավթով բեռնված տանկերներ, վերանայել իրենց որոշումը: