Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեթյու Ուիթաքերին նշանակել է գլխավոր դատախազ՝ Ջեֆ Սեշնսի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ արդարադատության նախարարությունում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթաքերը կլինի ԱՄՆ-ի գլխավոր դատախազը», - գրել է Թրամփը Twitter-ում:
Նա շնորհակալություն է հայտնել Սեշնսին:
«Մշտական փոխարինողը կհայտարարվի ավելի ուշ», - ասել է Թրամփը: