Հանրապետականները կարողացան պահպանել վերահսկողությունը ԱՄՆ-ի Սենատում
Միջանկյալ ընտրությունների արդյունքներով, հանրապետականները կարողացան պահպանել վերահսկողությունը ԱՄՆ-ի Սենատում, հաղորդում է Associated Press-ը:
Հանրապետականները ստացել են անհրաժեշտ 51 մանդատ: Դեմոկրատները ստացան 42 մանդատ:
Ավելի վաղ NBC-ի փորձագետները կանխատեսել էին, որ հանրապետականները Սենատում կպահպանեն մեծամասնությունը և այնտեղ 52 տեղ կունենան: Նման կանխատեսում են արել նաև Fox News-ի և CNN-ի դիտորդները: