ԱՄՆ-ի կոնգրեսում առաջին անգամ երկու մահմեդական կին է ընտրվել
Մինեսոտա և Դեթրոյթ նահանգներից երկու մահմեդական կանայք առաջին անգամ ընտրվել են ԱՄՆ Կոնգրեսում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Huffpost-ին հղում անելով, Մինեսոտայից Իլհեն Օմարը՝ սոմալիա-ամերիկացի քաղաքական գործիչը, նախկինում հաղթել է նահանգի թաղամասերից մեկում: Իր ընտանիքի հետ միասին նա Սոմալիից փախել էր՝ արյունալի քաղաքացիական պատերազմ սկսելուց հետո:
Չորս տարի նրանք ապրել են Քենիայի փախստականների ճամբարում, նախքան ԱՄՆ տեղափոխվելը: Նրա կյանքի պատմությունն ու աճող ժողովրդականությունը հատկապես ուշադրություն են գրավում Թրամփի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության ֆոնին: Այսպիսով, եթե Օմարը ցանկանար փախստականի կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում այսօր, նա չէր կարող հաջողության հասնել. Սոմալին այն երկրներից մեկն է, որը Միացյալ Նահանգներում ներգաղթի խիստ սահմանափակումներ է կրում:
Դեթրոյտից դեմոկրատ Ռաշիդ Թլաիբը մրցակից չուներ: Նրա ծնողները միգրանտներ են Պաղեստինից: