Հայտնի է Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքը
Pollution Index 2018 Mid-Year վարկանիշի համաձայն, որը կազմել է numbeo.com կայքը, Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքների եռյակում տեղ են գտել Տետովոն (Մակեդոնիա), Նեապոլը (Իտալիա) և Սկոպիեն (Մակեդոնիա): Դրանց աղտոտվածության ինդեքսի միջին տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 97,57, 84,61 և 82,17:
Սանկտ Պետերբուրգը 17-րդ տեղն է զբաղեցրել 64,47 ցուցանիշով, իսկ Մոսկվան՝ 19-րդ տեղը՝ 63,02 ցուցանիշով: Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են՝ Հելսինկին (Ֆինլանդիա՝ 13,49 ցուցանիշով), Ռեյկյավիկը (Իսլանդիա՝ 15,57 ցուցանիշով), Ցյուրիխը (Շվեյցարիա՝ 16,42 ցուցանիշով) և Ստոկհոլմը (Շվեդիա՝ 16,62 ցուցանիշով):
Վարկանիշը կազմվել է կայքի օգտատերերի հարցման հիման վրա և իրենից ներկայացնում է քաղաքում ընդհանուր աղտոտվածության գնահատականը: numbeo.com անկախ կայքը, որը վիճակագրական տվյալներ է հրապարակում, գլխավորապես, տարբեր երկրներում ապրուստի արժեքի և սպառողական գների վերաբերյալ, գրանցված է Սերբիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: