Հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեկը և նրա նախկին կինը կօգտվեն հոգեբանի ծառայությունից
Հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեկը և Ջենիֆեր Գարները կօգտվեն հոգեբանի ծառայությունից: Զույգը ոչ վաղ անցյալում պաշտոնապես բաժանվել է, հաղորդում է Ktelegram-ը:
Աստղերը դիմել են այդ քայլին, որպեսզի պահպանեն ընկերական հարաբերությունները: Դա կօգնի նաև երեխաների դաստիարակության հարցում (զույգն ունի մեկ տղա և երկու աղջիկ): Այցելությունները կտևեն վեց ամիս՝ ամսական մեկ անգամ: Աֆլեկն ու Գարները համաձայնության են եկել, որ երեխաների ներկայությամբ երբեք վատ չեն արտահայտվի միմյանց նկատմամբ: