ԱՄՆ-ի Նոքսվիլ քաղաքի բնակիչները ստիպված դրսում են քվեարկել՝ ընտրատեղամասի հոսանքազրկման պատճառով
Ամերիկյան Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի Սիդար-Բլաֆ դպրոցում բացված ընտրատեղամասում գրանցվածները ստիպված են եղել քվեարկել դրսում՝ էլեկտրաէներգիայի մատակարաման դադարեցման պատճառով:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, հոսանքազրկումից հետո պարզվել է, որ պահեստային գեներատորը նույնպես անսարք է, ուստի մարդիկ ստիպված են եղել դրսում լրացնել քվեաթերթիկները:
«Մենք քվեարկությունն անցկացնում ենք թղթյա քվեաթերթիկների միջոցով», - հայտնել է Նոքս շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահ Քլիֆ Ռոջերսը՝ ընդգծելով, որ հանձնարարել է ավելի շատ քվեաթերթիկ բերել ընտրատեղամաս: