Նախոդկա քաղաքում բացվել է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող զբոսապուրակ
Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի Նախոդկա քաղաքում՝ Տոբոլսկայա բլրի ստորոտին, բացվել է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող զբոսապուրակ:
Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն, պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 8 հազար քառակուսի մետր:
Զբոսապուրակը բացվել է քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ, իսկ բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտվել Պրիմորիեի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կոժեմյակոն:
«Սա հիանալի նվեր է քաղաքին: Կարծում եմ՝ այս ավանդույթին կաջակցեն նաև մեր բազմազգ երկրամասի այլ ժղովուրդները», - նշել է Կոժեմյակոն։
Զբոսապուրակում կա հայկական խաչքար, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող գրանիտե հուշարձան՝ ձեռքսեղմման տեսքով: Բացի դրանից, բարեկարգվել ու վերանորոգվել են նաև այգու լուսավորությունը, կածաններն ու դեկորատիվ ցանկապատերը: