Սևաստոպոլում հայերի պարը զայրացրել է տեղացիներին (տեսանյութ)
Սևաստոպոլում հայերի պարը զայրացրել է տեղացիներին: Սոցցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում տեղի ունեցածի շուրջ:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ: Մի խումբ տեղացի հայ երիտասարդներ ուշ երեկոյան սկսել են երգել ու պարել ակումբի մոտ: Նրանք երգել են Արարատ լեռան մասին ( Արարատը մեր լեռն ա): Տեղացի ռուսներին ու այլազգիներին, սակայն, ավելի է նյարդայնացրել այն, որ հայ երիտասարդներն իրենց երգ ու պարի ընթացքում փակել են փողոցը:
Ի վերջո, մոտակայքում բնակվողներից մեկը ոստիկանություն է կանչել:
Ոստիկանությունն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել տեղի ունեցածի մասին: