Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապ կա, դա հեռախոսակապն է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Դուշանբեի պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավական նվազել է, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ կողմերի միջև օպերատիվ կապ կա, դա հեռախոսակապն է: «Մեր կամ ադրբեջանական կողմից մտահոգող շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք անմիջապես ահազանգում ենք, որպեսզի դադարեցնեն: Կա պատասխանատու անձ, ով զեկուցում է իր վերադասներին:
Մինչ այս պահը շատ կառուցողական են»,- ասաց նա: Ըստ Տոնոյանի՝ կապը գործում է երկկողմանի, նրանք ևս զանգում են: Երկու երկրների ղեկավարների միջև, նրա խոսքով, անմիջական կապ չկա այս հարցով: