Թրամփը Google-ին, Facebook-ին և Amazon-ին մեղադրել է ամերիկյան հակամենաշնորհային օրենքը խախտելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google-ը, Facebook-ը և Amazon-ը կարող են իրավական պատասխանատվության ենթարկվել ամերիկյան հակամենաշնորհային օրենքը խախտելու համար:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին նախագահը հայտարարել է Axios-ին տված հարցազույցի ժամանակ:
Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը լրջորեն դիտարկում է ընկերությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հավանականությունը:
«Լսե՛ք, դա չի նշանակում, որ մենք արդեն անում ենք, սակայն մենք անշուշտ դիտարկում ենք դա: Եվ ես ենթադրում եմ՝ մարդիկ այդ մասին գլխի են ընկնում», - ասել է նա:
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ չի ընդունում անարդար մրցակցության համար Google-ի նկատմամբ Եվրամիության սահմանած 5 միլիարդ դոլարի չափով տուգանքը, քանի որ դա ամերիկյան ընկերություն է, և ԱՄՆ-ը պետք է տուգանի:
Միևնույն ժամանակ, չնայած ներկայացրած պահանջներին, Թրամփն ընդգծել է, որ Google-ը, Facebook-ն ու Amazon-ը համարում է «շատ լավ ընկերություններ»: