Կինոքննադատ Արմեն Մեդվեդևը Արմենի Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով
Արվեստաբան, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով։
Այս մասին ասվում է նախագահի հրամանագրում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 14-րդ հոդվածը.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Արմեն Նիկոլայի ՄԵԴՎԵԴԵՎԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով»,– ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։