ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է իրանական պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնց վրա կանդրադառնան ամերիկյան պատժամիջոցները:
Գերատեսչությունում նշել են, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպության և ֆիզիկական անձանց վրա:
Այդ ցանկում հայտնված կազմակերպություններից են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, ֆինանսական 70 կազմակերպություն, իրանական պետական տանկերային ընկերությունը և այլն: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև նավեր և ինքնաթիռներ: