Ադրբեջանի թալիշաբնակ շրջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի հարավում առավոտյան տեղի է ունեցել 3,5-3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ թեև ցնցումները զգացվել են, բայց որևէ վնաս չեն պատճառել, տուժողներ չկան։
Երկրաշարժը եղել է Ադրբեջանի այն հատվածում, որտեղ ապրում է ազգությամբ թալիշ բնակչությունը։ Ցնցումները զգացվել են առավոտյան 10։00-ի շրջանում։