Ֆրանսիան և Գերմանիան համատեղ տվեցին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսությունների մեկնարկը
Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ տվեցին Առաջին համաշխարհային պատերազմի (1914 – 1918) ավարտի հարյուրամյակի առթիվ հուշահանդիսությունների պաշտոնական ծրագրի մեկնարկը: Երկու երկրների նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 4-ի երեկոյան Ստրասբուրգում այցելեցին քաղաքի Երաժշտական ակադեմիայի նվագախմբի համերգին։
Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, սիմֆոնիկ համերգի ծրագիրը «նվիրված էր եվրոպական հաշտության թեմային»: Երաժիշտների ելույթին, որոնք կատարել են Դեբյուսիի եւ Բեթհովնեի ստեղծագործությունները, նախորդել է կարճատեւ պաշտոնական արարողությունը:
Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի ղեկավարը կուղեւորվի Ստրասբուրգից 120 կիլոմետր հեղավորության վրա գտնվող Մորանժ, որտեղ 1914 թվականի օգոստոսին տեղի է ունեցել Առաջին համաշխարհայինի ֆրանս-գերմանական խոշոր ընդհարումներից մեկը, որը պատմության մեջ է մտել որպես Սահմանային ճակատամարտ:
Այդտեղ զոհվել է 5 հազար եւ վիրավորվել 15 հազար մարդ: Ընդամենն ութօրյա հուշածրագրի ընթացքում Մակրոնը պատերազմի ճակտամարտերի պատմական վայրեր կայցելի Ֆրանսիայի11 դեպարտամենտների տարածքում: Նոյեմբերի 9-ին պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայցելի Սոմմի ճակատամարտերի վայրեր, որտեղ հարյուր հազարավոր բրիտանացիներ են զոհվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: