Բրիտանացին լողալով շրջանցել է Մեծ Բրիտանիայի կղզին. տղամարդը ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակիչ Ռոս Էջլին պատմության մեջ առաջին անգամ լողալով պտտվել է Մեծ Բրիտանիայի շուրջը՝ հաղթահարելով 3317 կմ։ Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նա ծովային ուղևորությունը սկսել էր հունիսի 1-ին, ծովափնյա Մարգիտ քաղաքից։ Ճանապարհին նրան ուղեկցել է նավաստի Մեթյու Նայթը սպորտային շարժիչավոր կատամարանով, որի վրա Ռոսը հանգստացել ու գիշերել է։ Նա օրական 12 ժամ գտնվել է ջրում։
Տղամարդը ճանապարհին անցկացրել է 157 օր՝ այդ ընթացքում ոչ մի անգամ ցամաք դուրս չգալով։ Նա ուղևորությունն ավարտել է Մարգիտ քաղաքի լողափի նույն կետում, որտեղից մեկնարկել էր։