Մահացել է Moët Hennessy — Louis Vuitton ընկերության հիմնադիրը
Մահացել է LVMH Moët Hennessy — Louis Vuitton ընկերության համահիմնադիր Ալան Շևալյեն: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Գործարարը մահացել է նոյեմբերի 1-ին, 88 տարեկանում, Ֆրանսիայում գտնվող իր տանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել Շևալյեի հարազատներին:
Ելիսեյան պալատի հայտարարությունում ասվում է, որ «նա իր ինտելեկտը և տաղանդը ծառայեցրեց քաղաքականությանն ու արդյունաբերությանը՝ ցանկանալով Ֆրանսիային առաջատար տեսնել պերճանքի իրերի արտադրության ոլորտում»:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Շևալյեն՝ Անրի Ռաքամյեի հետ LVMH-ն հիմնել է 1987-ին: