Եմենում այս հանգստյան օրերին զոհվել է ավելի քան 150 մարդ
Եմենի իշխանությունները հայտնում են, որ Խոդեյդա նավահանգստային քաղաքի շրջանում հակամարտության ծավալման հետևանքով այս հանգստյան օրերին զոհվել է ավելի քան 150 մարդ՝ ինչպես ապստամբների, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների կողմից, փոխանցում է Associated Press-ը:
Պարբերականը հայտնում է, որ օդային և հրետանային հարվածներ են հասցվել նավահանգստի շուրջ տեղակայված ապստամբների դիրքերին, և հիմա կառավարական ուժերը փորձում են ապստամբներին դուրս մղել:
Նշվում է, որ կատաղի մարտեր են սկսվել նաև Բայդա և Սաադա նահանգներում:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Եմենում հակամարտությունը աշխարհում վատթարագույն հումանիտար ճգնաժամն է: