Միացյալ նահանգներն է ղեկավարում այն ուժերին, որոնք հանդես են գալիս Եմենում պատերազմի շարունակման օգտին. Եմենի հութիներ
Միացյալ նահանգներն է ղեկավարում այն ուժերին, որոնք հանդես են գալիս Եմենում պատերազմի շարունակման օգտին, և այս արաբական երկրում խնդիրների լուծման ժամանակ օգտագործում են երկակի ստանդարտների քաղաքականություն, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
«Վաշինգթոնի վերջին նախաձեռնությունները (Եմենում հակամարտության կարգավորման վերաբերյալ) նախատեսված են միայն ԱՄՆ ներքին սպառողի համար և հետապնդում են Ամերիկայում առաջիկա ընտրությունների վրա ազդելու նպատակ»,- հայտարարել է եմենյան «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբ շարժման քաղբյուրոյի անդամ Ալի ալ Քահումը:
Նրա համոզմամբ՝ «հենց Միացյալ Նահանգներն է կանգնած այն ուժերի ավանգարդում, որոնք հանդես են գալիս Եմենի դեմ պատերազմի շարունակման օգտին»:
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն «Եմենի նկատմամբ վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն»: Եթե Վաշինգթոնն իսկապես բարի նպատակներ ունենար, ապա ամերիկյան վարչակազմը «կնպաստեր [Եմենի դեմ] ագրեսիայի դադարեցմանը և երկրի շրջափակման վերացմանը»: Նա Միացյալ Նահանգներից և Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայից պահանջել է «Եմենից ձեռքերը հեռացնել»: Ալ Քահումը վստահ է, որ «եմենցիները, որպես միասնական ժողովուրդ, կկարողանան ինքնուրույն լուծել իրենց ներքին տարաձայնությունները»:
2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ»-ի միջև դիմակայությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015-ի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: