Որերորդ դեպքն է՝ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում. Էդուարդ Աղաջանյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սա արդեն որերորդ դեպքն է, երբ Նուռ մրգի/բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում: