ԱՄԷ-ն 2030 թվականին կմեծացնի նավթի արդյունահանումը
ԱՄԷ-ն նախատեսում է 2030 թվականին նավթի արդյունահանումը օրական մեծացնել մինչև 5 մլն բարել, հայտնել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հաղորդում է ria.ru-ն:
«Գերագույն նավթային խորհուրդը հաստատել է 486 մլրդ դիրհամ չափով կապիտալ ծախսերը, որպեսզի աջակցի ADNOC-ի արդյունահանման մեծացման հնգամյա հեռանկարին, ներառյալ ընկերության գազով ինքնապահովման եւ զուտ արտահանողի վերածվելու գազային ռազմավարությունը: ADNOC-ը 2030 թվականին նավթի արդյունահանումը օրական կմեծացնի մինչեւ 5 մլն բարել»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ ԱՄԷ-ի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Սուհեյլ ալ Մազրուին հայտնել էր, որ ընթացիկ տարեվերջին երկիրի արդյունահանումը կկազմի օրական մոտ 3,5 մլն բարել: