Կրեմլում տեղի ունեցած ընդունելության ժամանակ հյուրերին նռան օշարակ և եղնիկի լյարդ են հյուրասիրել (լուսանկարներ)
Ռուսաստանում Ազգային միասնության օրը տոնում են նոյեմբերի 4-ին, որի կապակցությամբ Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:
Հյուրերին որպես նվեր հանձնել են Կուզմա Մինինի, Դմիտրի Պոժարսկու և Կրեմլի պատկերներով շոկոլադե հուշանվեր:
Հյուրերը հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ համտեսել են շոկոլադապատ բադի լյարդի մուս, Կամչատկայի ծովախեցգետիններ՝ ծնեբեկով, եղնիկի լյարդ՝ եփած սմբուկով, կարամելային պաղպաղակ՝ նարդոսի բույրով, նռան օշարակ: