Սիրիայի նախագահը հանդիպում է անցկացրել ռուսական պատվիրակության հետ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպում է անցկացրել ռուսական պատվիրակության հետ, որը գլխավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կողմերը, մասնավորապես, քննարկել են Ստամբուլում կայացած գագաթնաժողովի արդյունքները և Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը:
Բացի այդ, Ասադն ընդգծել է ռուսական կողմի և անձամբ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի ջանքերը Սիրիայի գործերին արտասահմանյան միջամտությունը «չեզոքացնելու» գործում: