Ադրբեջանը հայտարարել է, որ ահաբեկչություն պատրաստող արմատականները կոչնչացվեն
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում ահաբեկչության ակտեր պատրաստող երկու արմատականների վնասազերծման մասին: Այս մասին հաղորդում է РИА новости-n:
Նախարարությունից հայտնում են, որ երկու տղամարդ զենք և պայթուցիկ նյութ է գնել: Գյանջայի հատուկ գործողությունների ժամանակ հայտնաբերվել է ահաբեկիչների մեքենան: Ահաբեկիչները կրակել են իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ և վնասազերծվել են «պատասխան միջոցառումների արդյունքում»:
Անվտանգության ծառայության աշխատակիցներն առգրավել են ինքնաձիգ և տրոտիլ պարունակող պայթուցիչ :