Մելանյա Թրամփը՝ ի պաշտպանություն իր ամուսնու
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու մեջ: Այս մասին հաղորդում է NBC News- ը:
«Դեմոկրատներն ու ընդդիմադիր լրատվամիջոցները ամեն ինչ անում են, որպեսզի Դոնալդին վարկաբեկեն կեղծ մեղադրանքներով», - ասել է Մելանյան:
Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներում ԶԼՄ-ները այնպիսի տպավորություն են ստեղծում, որ թվում է՝ Թրամփը ժողովրդի կողմից ոչ մի կերպ չի աջակցվում:
Նա նաև կոչ է արել ամերիկացիներին ընտրություններում ապացուցել, որ դեմոկրատներն ու լրատվամիջոցները սխալ են: