5 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի միջոցով մահապատիժ է կիրառվել
Ամերիկյան Նեշվիլլ քաղաքում 5 տարվա մեջ առաջին անգամ էլեկտրական աթոռի միջոցով մահապատիժ է կիրառվել: Մահապատժի դատապարտվածը Էդմունդ Զագորսկին է: Նա 1983 թվականին երկու մարդ է սպանել: Զոհերը նրանից ցանկացել են թմրադեղեր գնել:
Մահապատիժը կիրառվել է Թեննեսի նահանգի բանտում: ԱՄՆ 31 նահանգներում մահապատժի կիրառումը մինչև այժմ թույլատրելի է: