Իսրայելի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին հակաիրանական պատժամիջոցների համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։
«Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը, որոնք չեղարկվել էին միջուկային գործարքի կնքումից հետո։ Նեթանյահուն նշել էր, որ «Իրանը տարածում է իր ազդեցությունը և ագրեսիան ողջ Մերձավոր Արևելքում» և «ձգտում է տարբեր միջոցներվ ստանալ միջուկային զենք»։