Զույգն ամուսնացել է 70 տարի անց
Այս զույգը սկսել է հանդիպել 1940թ-ից, երբ աղջիկը 14 տարեկան էր, տղան`16: Սակայն հարաբերություններին խանգարում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ ավելի ուշ աղջկա ծնողները, ովքեր թաքցնում էին ռազմաճկատից ուղարկված նամակները:
Տարիներ անց միայն նրանք նորից հանդիպում են: Բոբ Խարֆլին և Բեռնի Բլուետտը 70 տարի անց Խարֆլիի դստեր միջոցով կարողանում են գտնել իրար: «Երբ նա զանգեց, ես ոչինչ չասացի, ուղղակի լաց եղա»,- պատմում է կինը: Բեռնիի երեխաներն օգնում են, որ մայրը տեղափոխվի սիրած տղամարդու մոտ` Անգլիա և մի քանի օր առաջ Անգլիայում ամուսնանում են 89-ամյա տղամարդն ու 87-ամյա կինը: «Հնարավոր է մենք ապրենք միասին մեկ տաի, բայց դա կլինի մեր կյանքի լավագույն տարին»,-ասել են նրանք: