Թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի մոտակայքում, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործավել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է ANSA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 3-ին: SIAI-Marchetti SF-260 թեթև շարժիչով ինքնաթիռը, որում եղել է երկու մարդ, կործանվել է Բրիան բնակավայրից ոչ շատ հեռու: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ զոհերից մեկը եղել է հրահանգիչ օդաչու:
Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու հրշեջները: Ավիավթարի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: