Ահաբեկչական խմբավորումները պետք է անհապաղ լքեն Մանբիջը. Էրդողան
Ահաբեկչական խմբավորումները պետք է հնարավորինս շուտ լքեն սիրիական Մանբիջը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Անկարայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ու Պետդեպը պատրաստել են Մանբիջի ճանապարհային քարտեզը, սակայն պահանջները չեն կատարվել:
Ահաբեկչական խմբավորումները պետք է անհապաղ լքեն Մանբիջը»,- հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը մեկնաբանելու խնդրանքին: