Հաջին քաղաքում 15 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
իրիական Դեյր-էլ-Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը:
«Հարավարևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքի նկատմամբ միջազգային կոալիցիայի ավիացիայի ագրեսիայի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել», - հաղորդում է գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով:
Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության: