Գերմանիայում մահապատիժը վերջնականապես արգելվել է
Գերմանական Հեսսեն հողատարածքը սահմանադրությունից մահապատիժը հանելու մասին օրենք է ընդունել՝ տեղեկացնում է BBC-ն։
Այսպիսով, մահապատիժը Գերմանիայի ողջ տարածքում վերջնականապես արգելվել է։
Տեղացի քաղաքագետների խոսքերով՝ 1949 թվականից սկսած՝ իրենց սահմանադրությունը չի փոփոխվել, քանի որ երկրի ընդհանուր սահմանադրությունը «ծածկում է» առանձին հողատարածքների օրենքները։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում վերջին հինգ տարում առաջին անգամ էլեկտրական աթոռի միջոցով մահապատիժ են իրականացրել։