5 մլն եվրո գողանալու փորձ կատարած հանցախումբը վնասազերծվել է
Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցախումբը, որը ղեկավարել է 2001թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչությունը ֆինանսավորելու համար նախկինում դատված անձը՝ տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով երկրի Ազգային ոստիկանությանը։
Հանցախմբի անդամները զբաղվել են բանկային քարտերի կլոնավորմամբ սքիմինգի և քարդինգի միջոցով։ Ձերբակալվել է 19 մարդ։ Ընդհանուր առմամբ հանցախումբը փորձ է արել 5 մլն եվրո հապշտակելու բանկոմատների և առևտրային կետերի միջոցով, սակայն նրանց հաջողվել է միայն ձեռք բերել 500 000 եվրո։
Հանցախմբի առաջնորդը հազվադեպ է դուրս եկել տնից և պարբերաբար փոխել է իր արտաքին տեսքը։ Բացի դրանից, նա ունեցել է նաև թիկնապահ, ով պետք է երաշխավորեր հետապնդման բացակայությունը։ Նրա տունը խուզարկելիս հայտնաբերվել է 20000 բանկային քարտ։