Թրամփը խոստովանել է, որ առաջին տիկնոջ համար այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի համար, այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
«Նա հիանալի առաջին տիկին է, ահա, թե ինչ կասեմ: Եվ եթե մտածում եք, որ հեշտ է լինել առաջին տիկին և ամուսնացած լինել ինձ հետ, ապա դա այդքան էլ հեշտ չէ»,- հայտարարել է Թրամփը Արևմտյան Վիրջինիա նահանգում իր ելույթի ժամանակ:
Նախագահը իր կողմնակիցներին նաև պատմել է, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ տեղի կառավորությունից լսել է, որ Արևմտյան Վիրջինիայում արտադրվում է լավագույն ածուխը: Թրամփը խոստովանել է, որ այդ ժամանակ գաղափար չուներ, թե ինչի մասին էր խոսքը:
«Ինձ նման մարդը՝ 5-րդ պողոտայից, գրողը տանի, ինչ կարող է հասկանալ այդ ամենից»,- ասել է Թրամփը: