Փոքր երեխաներ են մահացել հրդեհի հետևանքով
Սամարայի մարզում սեփական տանը հրդեհի պատճառով 3 երեխա մահացել է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը:
Հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի գիշերը Կրասնոյարսկի մարզի Հին Բույան գյուղում: Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են 2,5-ից մինչեւ 8 տարեկան երեք երեխաների մարմինները:
Նախաքննական ստուգում է սկսվել, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը:
ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հրդեհը սկսվել է 02:50-ին, մարվել՝ 03:36-ին: Այրված մակերեսը 70 ք մ է: