Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի փոքրիկների՝ Հայաստանին նվիրված հուզիչ կատարումը (տեսանյութ)
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր Facebook ի իր էջում հրապարակել է Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների երաժշտական կատարումը Հայաստանի մասին.
«Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտներն են: Կարո՞ղ եք առանց հուզվելու դիտել, թե ինչպես են նրանք երգում Հայաստանի ու իրենց կարոտի մասին:
Միշտ մտածել եմ, որ հայրենիքը կենացներով ու բառերով սիրել պետք չէ, սակայն նրանց բառերի մեջ ես տեսա իրենց փոքրիկ սրտերի անչափելի ջերմությունը, տեսա նրանց երազը, հեռվում լինելու, բայց Հայաստանը հոգով զգալու անբացատրելի կապվածությունը»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: