Խստորեն դատապարտում եմ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս, երբ այն կիրառվում է բուժաշխատողի նկատմամբ՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պարզել դեպքի բոլոր մանրամասները և մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։