ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости»- ն:
«Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», - ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ: